Իսրայելի հետ դեպի Թուրքիա և ԵՄ գազամուղի շինարարության բանակցությունները շարունակվում են, սակայն դեռևս վերջնական համաձայնագիր չի ստորագրվել: Այդ մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվել Շտայնիցը:
2017թ. հուլիսին Շտայնիցը հայտարարել էր, որ Իսրայելը և Թուրքիան որոշել են ստորագրել գազամուղ անցկացնելու ժամանակավոր միջկառավարական համաձայնագիր: Նա նշել էր, որ երկրները որոշել են տվյալ ծրագրի հետ կապված վերջնական համաձայնագիր ստորագրել մինչև 2017թ. վերջը:
Նա նաև հայտնել էր, որ Իսրայելը բանակցություններ է վարում միաժամանակ երկու գազամուղի շինարարության հարցով`մեկը դեպի Թուրքիա, այնուհետև Եվրոպա, և մյուսը`Հարավային Կիպրոսով և Հունաստանով`դեպի Իտալիա:
«Մենք Թուրքիայի հետ դեռևս համաձայնություն չունենք, Իսրայելից Թուրքիա գազամուղ դեռևս չկա, բանակցություններն ընթացքի մեջ են»,- CERAWeek կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Շտայնիցը: