Թեհրանում կնոջը, ով փողոցներից մեկում հանել է հիջաբը, դատապարտել են երկու տարվա ազատազրկման:
Դատախազ Աբբաս Ջաֆարի Դոլաթաբադին հայտարարել է, որ իր գործողություններով կինը «հրահրել է կոռուպցիա»:
Հաղորդվում է, որ կնոջ դատավճիռը, ում անունը չի հրապարակվում, կայացվել է դեռ 2017 թվականի դեկտեմբերին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: