Հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավար Քեթի Փրայսը իր Instagram-ում ուրվականների լուսանկարներ է տեղադրել, որոնք, իբր գրավել են իր տունը՝ Սասեքս կոմսությունում։ Աղջկա խոսքերով, լուսանկարներում տղայի, աղջկա և դևի ուրվականներ են երևում։
Ստորև հրապարակված լուսանկարներում լղոզված ուրվագծեր են երևում, որոնք ցանկության դեպքում կարելի է որպես փոլթերգեյսթներ ընդունել։ Քեթի Փրայսը հայտարարել է, որ պատրաստվում է հատուկ սարքերի միջոցով, որ իրեն խորհուրդ է տվել պարանորմալ երևույթների ոլորտի մասնագետ Լի Ռոբերտսը, արձանագրել ուրվականների գոյությունը։
Մեկնաբանություններում ոմանք անհանգստանում են նրա համար, իսկ մի մասն էլ նշում է, որ լուսանկարներում ոչ մի ուրվական էլ չկա, և լավ կլինի որ բրիտանուհին «դադարեցնի հակադեպրեսանտների ընդունումը»։