Հայաստանում հետընթաց պրոցես է: Առաջարկում ենք փոքր երկիր լինելով՝ վարել ուժեղ քաղաքականություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊՀ-ի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Ղազինյանը անդրադարձավ նաև կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը․ «Կառավարության նիստերի փակ անցկացումը սովետական մոդել է: Իշխանությունը մենաշնորհային դիրքերի վրա է»:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը՝ Ղազինյանը նկատեց․ «Հայ-թուրքական արձանագրությունները վաղուց մահացած էին: Արձանագրությունների չեղարկման ֆոնին ԱՄՆ նախագահը Թրամփը կարող է արտաբերել երկար սպասված բառը»:
Ղազինյանի կարծիքով՝ միասնական օրակարգի համար պետք է հավաքել Հայաստանից դուրս գտնվող հսկայական սերուցքը: