Համացանցում են հայտնվել երկու առաջնային և մեկ շրջադարձային անիվներով ռոբոտի նկարագիրն ու հիմնական գծերը, հաղորդում է CNN-ը:
Ըստ արտոնագրի նկարագրության՝ռոբոտն ունի 2 մեծ անիվ հետևին և 1 փոքր՝ մեջտեղում, տեսախցիկ, էկրան՝ տեղակայված հեռահաղորդական խողովակի վրա: Այդպիսի կառուցվածքը ենթադրում է մեքենայի առավել կայունություն:
Ռոբոտի գործառույթների մասին ոչինչ հայտնի չէ: Ֆեյսբուքը հրաժարվել է մեկնաբանել արտոնագիրը:
CNN- ի հաղորդմամբ՝ եռանիվ սարքի գյուտարարը Սքոթ Ուիլին է: Ավելի վաղ Ցուկերբերգի թիմում նշվում էր այդ անուն-ազգանունով մեկը: