Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահին

Կիպրոսում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը՝ Աթենք) մարտի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Անաստասիադիսը, շնորհավորելով ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ վերջինս իր նշանակալի ավանդը կներդնի հայ-կիպրական եղբայրական հարաբերությունների էլ ավելի խորացման և ամրապնդման գործում՝ հավաստիացնելով, որ Կիպրոսի կառավարությունն առավելագույն աջակցություն կցուցաբերի նրան իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:

Նախագահ Անաստասիադիսը վերահաստատեց, որ Կիպրոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ակտիվ ջատագովն է և հետամուտ է լինելու այդ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը բոլոր ոլորտներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Կիպրոսի նախագահը նշեց, որ իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին և գնահատում են հայկական կողմի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ՝ հավելելով, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նախագահ Անաստասիադիսը հայտնեց նաև, որ իրենք լիովին աջակցում են ուժի չկիրառմամբ և երկխոսության միջոցով հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Ամփոփելով խոսքը՝ Կիպրոսի նախագահն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Չարչօղլյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու բարեկամ երկրների հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկու եղբայրական ժողովուրդների համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար:

Դեսպան Չարչօղլյանը նախագահ Անաստասիադիսին փոխանցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները Կիպրոսի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է հայ համայնքի առկայությունը Կիպրոսում, որն ամբողջության և ներդաշնակորեն ինտեգրվել է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Նախագահ Անաստասիադիսն անդրադարձավ կիպրական հիմնախնդրին՝ ներկայացնելով Կիպրոսի և միջազգային հանրության ջանքերը՝ խնդիրը միջազգային և ԵՄ իրավունքի շրջանակներում համապարփակ կարգավորելու և հյուսիսային Կիպրոսի օկուպացիան վերացնելու ուղղությամբ:

Իր հերթին, դեսպան Չարչօղլյանը նախագահ Անաստասիադիսն մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում