Ղրղզստանում անվտանգության և ճանապարհային երթևեկության ապահովման աշխատակիցը գործընկերոջ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել:
Ինչպես հայտնում է «Sputnik Ղրղզստանը», պատճառը ծառայողական մեքենան անհամապատասխան վայրում կայանելն է հանդիսացել:
Իրավապաշտպան մարմինների աշխատակիցը ստիպված է եղել բավարարել ավտոճանապարհային կանոնների խախտումը հեռախոսով նկարահանած քաղաքացու պահանջները: Նշված տեսանյութը տեղադրված է Youtube-ում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացին՝ հեռախոսի տեսախցիկը միացրած, մոտենում աշխատակիցներին և հարգալից հարցնում, թե ինչու են վերջիններս խախտել կանոնները: Այնուհետև նա խնդրում է իրենց անունով արձանագրություն կազմել: