«Կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա սկզբին մենք պատասխան կունենանք, թե այն ճանապարհային քարտեզը, որը քննարկվում է դաշինքում, հավանություն կունենա, թե ոչ»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարում միայնակ կմնան, թե ոչ, քանի որ դաշինքի մաս կազմող ուժերը, կարծես թե, չեն պատրաստվում զբաղեցնել հրապարակը։
«Միայնակ մնալ-չմնալու հարց չկա, երբեմն կյանքում լինում են իրավիճակներ, որ դու պետք է քո քայլը անես՝ անկախ նրանից, միայնակ ես, 10 հոգով ես, թե 110 հազար հոգով ես»,-շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։