Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Վարդանն աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում, նրան սպանել են․ Վարդան Մնացականյանի քույրը պնդում է՝ եղբայրը ինքնասպան չի եղել

«Իմ եղբայրը ինքնասպան չի եղել։ Նրան սպանել են։ Դա փաստ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի քույրը՝ Մերի Մնացականյանը։

Հիշեցնենք, որ Վարդան Մնացականյանը, որպես անհետ կորած, փնտրվում էր դեռևս հունվարի 30-ից։ Միայն 23 օր անց Հրազդան գետից մահացած դուրս բերվեց նրա դին։ Նախնական վարկածով նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները պնդում են, որ Վարդանը ոչ մի պարագայում ինքնասպան չէր լինի։ Այն փաստը, որ իր Վարդանին սպանել են, նրա քույրը և մայրը պատրաստվում են պնդել նաև նախաքննական մարմնին, եթե առաջիկայում իրենց հրավիրեն հարցաքննության։ «Եթե ինքնասպանություն է, թող ապացուցեն, իսկ եթե ոչ, թող հակառակը ապացուցեն։ Բայց ակնհայտ է, որ կատարվածը ինքնասպանություն չէ, քանի որ, նախ ամբողջ կամուրջը կամերաներով հսկվում է, ոստիկաններ կան, և հետո ինքը էն տղան չէր, որ ինքնասպան լիներ։ Ասեմ ավելին՝ հնարավոր չի նաև այն, որ Վարդանը ինքնասպան լիներ, ապա նրա դիակը հայտնվեր գետում։ Ուղղակի սպանել, տարել գցել են։ Էդքան բան»,- ասաց Վարդանի քույրը։

Թե ով կարող էր դա անել և ինչու, Մերին չգիտի։ «Ինքը փակ մարդ էր, երբեք իր գործնական, անձնական հարցերը չէր բարձրաձայնում, տուն չէր բերում իր խնդիրները։ Բացի այդ, շատ քիչ էր տանը լինում՝ առավոտյան գնում էր, կամ շատ ուշ էր գալիս, կամ չէր գալիս։ Իր ամբողջ ժամանակը անց էր կացնում աշխատավայրում՝ «Ռոսիա» տոնավաճառում։ Իր գործը պատասխանատու գործ էր, ամբողջը ինքն էր վերահսկում»,- ասաց քույրը։

Նշենք՝ երբ «Առաջին լրատվական»-ը վերջերս գրեց, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում և դեպքին նախորդած օրը կոնֆլիկտ էր ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներից մեկի հետ, որից հետո այլևս գործի չէր գնացել, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը հաղորդագրություն էր տարածել, նշելով. «Սիլ» կոնցեռնի կազմակերպություններում աշխատում է երեք հազարից ավելի մարդ։ Վարդան Մնացականյանը արդեն տևական ժամանակ է՝ չի աշխատում կոնցեռնի որևէ կազմակերպությունում։ Հույս ունենք, որ իրավապահ մարմիները կպարզեն կատարվածի իսկությունը»։

Վարդանի քույրը, սակայն, հերքում է այս հայտարարությունը. «Ոնց չէր աշխատում։ Վարդանը երկար տարիներ է՝ այդտեղ է աշխատում։ Ինքը մաքրության գծով պատասխանատուն էր, տնտեսվար էր։ Մտեք «Ռոսիա» ու ցանկացածին հարցրեք, թե ով էր Վարդանը։ Ոչ թե ախրանային, այլ ցանկացած աշխատողի հարցրեք, թե Վարդանը ում հանդեպ ինչպես է եղել։ Հավաքարարներից հարցրեք՝ ով է եղել Վարդանը։ Բոլորը այդտեղ իրեն շատ սիրում էին և շատ տեղ էին տալիս, շատ հարգանքով էին վերաբերվում, քանի որ ինքն էլ շատ չափված-ձևված, դաստիարակված տղա էր։ Ես կարծում եմ, որ գրանցման հետ կապված գուցե ինչ-որ խնդիր է եղել, դրա համար են ասում, որ չի աշխատել իրենց մոտ (նկատի ունի, որ գրանցված աշխատող չի եղել, դրա համար էլ հերքում են Վարդանի՝ «Ռոսիա» տոնավաճառում աշխատելու փաստը)»։

Վարկածներ հարազատները չունեն, սակայն հերքում են «աղջկա համար ինքնասպանության գնալու շրջանառվող վարկածը»։ «Ինքը երբեք ոչ մի աղջկա համար տենց քայլի չէր գնա։ Բացի այդ, ինքը լուրջ նպատակով ընկերուհի չուներ, որ նման զոհողության գնար։ Չի եղել նման բան։ Ինքը նաև մեծ քանակությամբ պարտքեր չի ունեցել, որի համար էլ կգնար նման բանի։ Պարզապես նա զանգահարեց ինձ և ասաց, որ իր ձայնը վերջին անգամ ենք լսում»,- հավելեց Մերին։

Նշենք, որ դեպքի առթիվ քննություն է գնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում