«Արգումենտի ի ֆակտի» թերթը պատմել է Հռիփսիմե Կարապետյանի սիրո պատմությունը. երիտասարդ դեղագործ, ով Սիբիր գնաց իր ամուսնու՝ երկրաբան Վիկտոր Կրամորի մոտ, որին աքսորել էին գերմանական ծագման համար:
«Եթե ես քեզ համար թանկ եմ, հավաքվի՛ր»,- կարդացել էր նա հարևանի տղայի բերած երկտողում:
Ամուսինները ստիպված էին ավելի քան 13 տարի թափառել սիբիրյան գյուղերում, մինչև կարողացան աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ: 73-ամյա ամուսնու մահից հետո, Հռիփսիմե Կարապետյանն իմացավ, որ Ներքին գործերի նախարարության քրեակատարողական հիմնարկներում սխալմամբ է հաշվառվել և որ իրեն վերականգնել են 1956 թ.՝ Ստալինի մահից հետո:
«Ես այդ մասին իմացա միայն 1994 թ. վերջին: Կյանքը կործանեցին, առողջությունը փչացրին և ներում շնորհեցին կյանքի 73-րդ տարում: Իսկ ամուսինս այդպես էլ չիմացավ, որ իրեն վերականգնել են»,- գրում է հայուհին իր հուշերում:
Հռիփսիմեն նաև գրել է, որ իր հայրը՝ Սերոբ Կարապետյանը, նույնպես անհիմն կերպով աքսորվել է: