Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակազմի 31 տոկոսը կանայք են

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Լիդիան Արմենիան» ներկայացնում է փոքր տեսանյութ ընկերության կին աշխատակիցների մասին: Նրանք պատմում են իրենց մասնագիտական և անձնական ձեռքբերումների մասին, խոսում են այն մասին, թե ինչ կարող են բերել կանայք աշխատանքային միջավայր:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է. «Տեսանյութում ներկայացված են մեր թիմի իգական սեռի ներկայացուցիչներից մի քանիսը միայն, տեսախցիկից այն կողմ մեր թիմում աշխատում են բազմաթիվ կանայք:

Հանքարդյունաբերությունը դեռևս հիմնականում տղամարդկանց ոլորտ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, և դա ոլորտի խնդիրներից մեկն է: «Լիդիան Արմենիան» շարունակում է ջանքեր գործադրել ավելի շատ կանանց ներգրավվելու համար, քանի որ մենք վստահ ենք, որ դա կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի բարելավմանը՝ բոլոր առումներով:

Մեր աշխատակազմի 31% կանայք են: Մենք ունենք 8 կին՝ ղեկավար պաշտոններում: Մենք նաև խրախուսում ենք մեր կապալառուներին հնարավորության դեպքում աշխատանքի վերցնել կանանց: 2017 թվականին մեր կապալառուների աշխատակիցների 12% կանայք են եղել, որոնցից 130-ը՝ Ամուլսարի հարակից համայնքներից:

Մեր փոքր և միջին բիզնեսների աջակցման ծրագրերը ևս նպատակ ունեն հնարավորություն տալ տարածաշրջանի կանանց այլընտրանքային կենսամիջոցներ ստեղծելու և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ առաջատար դերակատարություն ունենալու համար: Մենք իրականացրել ենք 83000 ԱՄՆ դոլար արժողությամբ 55 սոցիալական զարգացման ծրագիր, որոնք հատուկ մշակված են եղել կանանց համար: Կանանց մեծամասնությունը, ովքեր մասնակցել են մեր ծրագրերին, արդեն ունեն փոքր բիզնեսներ համայնքներում:

Մենք վստահ ենք, որ հանքարդյունաբերությունը կարող է և պետք է շահավետ լինի ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ նաև ուղղակիորեն պետք է նպաստի տարածաշրջանում ընտանիքների բարեկեցությանը:

Այս հարցում կանանց դերը հսկայական է: Ամուլսարի ծրագրի զարգացմանը զուգահեռ ավելի շատ կանայք կմիանան մեր թիմին, և մենք վստահ ենք, որ դա նոր հեռանկարներ և հնարավորություններ կստեղծի Ծրագրի համար: Որակավորված լավ մասնագետ գտնելն այսօր դարձել է լուրջ մարտահրավեր ցանկացած բիզնեսում, և մենք վստահ ենք, որ հանքարդյունաբերությունը մեծապես կշահի, եթե ավելի շատ ջանքեր գործադրի կանանց պոտենցիալը բացահայտելու ուղղությամբ:

Այս մոտեցումը կիսում է «Լիդիան ինթերնեյշնլի» կորպորատիվ ղեկավարությունը, որի կազմում երկու կին փոխնախագահ ունենք և Լիդիանի տնօրենների խորհուրդը, որի կազմում նույպես կին կա:

Շնորհավոր Կանանց միջազգային օրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում