Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Սոցփաթեթի մատուցման նոր կարգի ներդրումից հետո գրեթե 4 հազար թանկարժեք վիրահատություն է անցկացվել

Սոցիալական փաթեթի մատուցման նոր կարգով հոկտեմբերից մինչ փետրվար 42284 պետական աշխատող ստացել է 1մլրդ 250 մլն-ի ծառայություն: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը փաստել է, որ նոր մեթոդը կրճատել է բյուրոկրատական գործընթացները, արդարացրել սպասելիքները:

«Այս 5 ամիսներին գերակշռել են սոցփաթեթի շրջանակում կանխարգելիչ ստուգումները՝ 34942: Հատկանշական է, որ ունենք բավական պատկառելի թիվ՝ 3986 վիրահատական միջամտություն, որոնք փոխհատուցվել են ապահովագրական ընկերությունների կողմից: Այդ վիրահատությունների միջին արժեքը կազմում է 250 000 դրամ: Նույնիսկ այդ միջին գումարի պարագայում այն բավականին մեծ բեռ էր պետական ծառայողների համար: Կես միլիոն դրամը գերազանցող վիրահատությունների թիվն անցել է 400-ը, իսկ 1 մլն դրամը՝ մոտ 300-ը: Այսինքն՝ լուծվել է լուրջ սոցիալական խնդիր»,-ասել է Մարգարյանը:

Պետական ծառայողներին սոցփաթեթի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելը նորություն չէր: Հոկտեմբերի 1-ից պարզապես պետական բյուջետային ծրագրից անցում է կատարվել ապահովագրական պայմանագրերի միջոցով այս ծառայությունների կազմակերպմանը:

«Մեր վերջնական նպատակը եղած բյուջետային միջոցներով քաղաքացուն առավելագույն ծառայություն մատուցելն էր: Համակարգի առաջին շոշափելի արդյունքը մարդու ազատ ընտրությունն էր: Եթե նախորդ փաթեթում կային հերթագրման ինստիտուտներ: Սոցիալական փաթեթը տարվա սկզբում բաշխվում էր ինչ-որ սկզբունքներով հիվանդանոցների միջև: Լավ հիվանդանոցում շուտ էին վերջանում տեղերը, կար նաև որոշակի թղթաբանական բյուրոկրատիա: Մենք գույքագրեցինք այդ բոլոր խնդիրները և փորձեցինք հասկանալ, թե մարդու պահանջմունքները բավարարելու համար ինչ քայլեր է պետք անել: Եվ կարծում ենք՝ ստացվեց դա անել: Հիմա պետական ծառայողը գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում, բացի իր անձնագրից կամ էլեկտրոնային քարտից»,-նշեց փոխնախարարը:

Մնացած բյուրոկրատական գործընթացներ տեղի են ունենում էլեկտրոնային առողջապահական համակարգում՝ ապահովագրական ընկերության և հիվանդանոցի միջև: Մարգարյանի կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ մարդը կարող է ազատ ընտրել իր ուզած բուժհիմնարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում