ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք օբյեկտիվորեն հետաքրքրված են Թուրքիայի հետ լավ հարաբերություններով։ Այս մասին Պուտինն ասել է «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում:
«Թուրքիան մեծ երկիր է, մեր հարևանը, մենք դարերի ընթացքում տարբեր հարաբերություններ ենք ունեցել Թուրքիայի հետ: Մենք օբյեկտիվորեն հետաքրքրված ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալով»,- ասել է Պուտինը:
Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին 2015 թվականի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի ոչնչացումից հետո, որին հաջորդել էր Ռուսաստանի կողմից տնտեսական էմբարգոյի սահմանումը։