Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանը՝ այն ճյուղի մասին, որի վրա նստած է Հայաստանում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մարտի 7-ին անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին Երևանի որոշմանը՝ հայտարարել է, որ Մոսկվայի դիրքորոշումը անփոփոխ է, և իրենք ամեն ինչ արել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար՝ ելնելով երկու երկրների շահերից:

Հայ-թուրքական հարաբերության նորմալացումը իհարկե բխում է երկու երկրների շահերից, սակայն բանն այն է, որ այդքան էլ համոզիչ չի թվում այդ հարաբերության նորմալացման համար ամեն ինչ անելու Մոսկվայի հավաստիացումն ու գնահատականը:

Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերության նորմալացումը չի բխում կամ չի ելնում Ռուսաստանի շահերից: Հայաստանում ռուսական ազդեցությունը, որ Հայաստանի ինքնիշխանության ու պետական արդյունավետության լուրջ խնդիր է, հիմնված է ոչ միայն տնտեսական լծակների վրա, Ղարաբաղյան խնդրի առկայության և անվտանգության հրամայականների խաղարկման վրա, և ոչ էլ նույնիսկ հայ-թուրքական չկարգավորված հարաբերության, թուրքական վտանգի և ըստ այն խաղարկելու աշխարհա և ռազմաքաղաքական հանգամանքների վրա:

Ռուսաստանի ազդեցությունն ընկած է ավելի խորը՝ թուրքական վտանգի ենթագիտակցական ընկալման վրա, որ կա Հայաստանի հանրության շրջանում: Թե որքանով է այդ վտանգը իրական, ինչպիսին են այն զսպող գործոնները, դրանց բազմազանությունը, որտեղ են դրանք, որ գործոնն է ավելի կենսունակ՝ դրանք անշուշտ հարցեր են, որ ունեն հանգամանալից քննարկումների կարիք, ընդ որում՝ ոչ միայն փորձագիտական-քաղաքական, այլ նաև ակադեմիական տիրույթում: Բայց հայ-թուրքական հարաբերության կարգավորման որևէ գործընթաց կարող է հանգեցնել Հայաստանի և հայության ենթագիտակցության մեջ թուրքական վտանգի աստիճանի էական նվազման, ինչը կարող է բացել հայաստանյան հասարակության և հայության տեսադաշտը՝ մտածողության դաշտը:

Դա ամենևին չի նշանակում, որ հարաբերության կարգավորումը ինքնաբերաբար չեղարկում է Հայաստանի համար թուրքական հնարավոր որևէ վտանգ: Այդքան միամիտ լինել ոչ միայն պետք չէ, այլ նաև վտանգավոր է: Խնդիրը, սակայն, այն է, որ ձերբազատվելով ենթագիտակցական, նույնիսկ բնազդային մամլիչից և հարաբերվելով թեկուզ հենց վտանգ պարունակող, ռիսկերի ներուժ պարունակող Թուրքիայի հետ՝ Հայաստանի հանրությունն ու հայ-ժողովուրդը պարզապես կարող են բոլորովին այլ հայացքով նայել թուրքական կողմից այդ վտանգների կամ ռիսկերի տեսական կամ գործնական տարբերակներին հակազդելու, զսպելու, կանխարգելիչ պաշտպանական դիվանագիտական և անվտանգային քայլեր կատարելու խնդրին:

Եվ այդ ժամանակ արդեն ոչ թե Հայաստանը կարող է հայտնվել Ռուսաստանի ձեռքին Թուրքիայի հետ հարաբերության խաղաքարտի կարգավիճակում, այլ հակառակը՝ Ռուսաստանը կարող է դառնալ Հայաստանի որոշակի խաղաքարտ, քանի որ առանց բնազդային վախերի և նախապաշարումների իրավիճակը գնահատելու դեպքում Հայաստանի հանրությունն ու հայությունը կհասկանան, որ գործնականում ոչ թե Ռուսասատնան է Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն, այլ հակառակը: Կամ որքան Ռուսաստանը Հայաստանի համար, այդքան Հայաստանը՝ Ռուսաստանի: Իսկ դա արդեն որակապես կփոխի հայ-ռուսական հարաբերությունը բոլոր մակարդակներում:

Հայ-թուրքական հարաբերության կարգավորումը հենց այդ փոփոխության բանալին է, ինչն էլ դժվար է դարձնում հավատալը, թե Ռուսաստանը կարող է ամեն ինչ անել երկու երկրների հարաբերության նորմալացման համար: Բանն այն է, որ այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի իր նշանակությունը նաև Թուրքիայի համար կամ զգալիորեն կկորցնի, եթե ոչ ամբողջը: Որովհետև Մոսկվան Թուրքիայի համար նաև հայկական հարցը զսպող գործոն է՝ Հայաստանի և հայկական Սփյուռքի վրա ունեցած ազդեցության բերումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում