Wikipedia առցանց հանրագիտարանը Թուրքիայում հասանելիությունը կայքին վերականգնելու նպատակով արշավ է գործարկել։ Այս մասին հայտնում է Sözcü թերթը։
#WeMissTurkey (Մենք կարոտում ենք Թուրքիան) հեշթագով մեկշաբաթյա արշավը սկսվել է Facebook-ում, որտեղ Թուրքիային առնչվող հրապարակումներ կարվեն։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հասանելիությունը Wikipedia-ին արգելափակվել է 10 ամիս առաջ։