Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչապետի հերթական ձախողումը խնձորային ստուգատեսում

Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Լարսում կապված խնձորով բարձված հայկական մեքենաների հետ, հերթական «լակմուսի թուղթն» է այս իշխանությունների համար: Ճակատագրի կատակով երկրորդ անգամ «ստուգիչ թղթի» դերում հանդես է գալիս խնձորը: Հանրության հիշողության մեջ դեռ թարմ է ամիսներ առաջ ներկրված «ադրբեջանական խնձորի» պատմությունը, որը բացահայտեց, որ մաքսային ծառայության Կարապետյանական բարեփոխումների արդյունքում ոչինչ չէր փոխվել, վարչապետի նոր մտածելակերպով թիմակիցների գոյությամբ էլ մեր մաքսակետերը նույնքան թափանցիկ են, որքան որ նախկինում:

Հիմա, շուրջ երկու շաբաթ Լարսի անցակետում կանգնած են Աշտարակի տարածաշրջանի Կարբի և Օհանավան գյուղերի բնակիչների արտադրած խնձորով բարձված 20-22 ֆուռ մեքենաները, ընդհանուր քանակով շուրջ 400-450 տոննա բեռով: Համաձայն արտահանողների, ռուս մաքսավորները արգելում են այդ մեքենաների մուտքը ՌԴ տարածք ամենատարբեր պատճառաբանություններով: «Սկզբում չթողեցին, ասելով, որ իրանական ծագման ապրանք է, հետո. թե՝ թուրքական ծագման է, հետո՝ թե արկղերի վրա համապատասխան պիտակներ չկան»: Իրականում դրանց մեջ կան մեքենաներ, որոնցում եղած արկղերի վրա վերոնշյալ պիտակները կան, սակայն նրանց առաջ էլ է սահմանը փակ: Մյուս կողմից էլ Լարսում տեղացած առատ ձյունը հնարավորություն չի տալիս մեքենաներին հետ գալու: Հայկական խնձորով բարձված մեքենաները թակարդում են հայտնվել, ինչպես ինքը՝ Հայաստանը:

Այս խնդիրը այնքան էլ պարզունակ չէ, ինչպես որ կարելի է պատկերացնել: Մինչ ՌԴ մաքսավորների և այս երկրի պահվածքին անդրադառնալը, նշենք, որ մեր մաքսավորների գործը միայն մաքսատուրքերը հաշվելն ու ձևակերպելը չէ: Տրամաբանորեն ՌԴ-ի մաքսային ծառայության պահանջները ամենալավը գիտեն հենց մեր մաքսավորները: Հետևաբար մթերքով բարձված մեքենաները Հայաստանի մաքսակետը չպետք է հատեին: Միանշանակ է, որ արտահանողները նախապես ճշտել են անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և եթե պիտակների անհրաժեշտության մասին նշում լիներ, բացառվում էր, որ դա չարվեր: Բազում են այն պետական ծառայությունները, որոնք կոչված են բիզնեսին, գործարարին օգնելու, խորհրդատվություն ապահովելու համար. Սննդի անվտանգության ծառայություն, ՓՄՁ ԶԱԿ-եր, գյուղնախարարության այլևայլ ստորաբաժանումներ և ի վերջո նույն մաքսային ծառայությունը, որ պարտականությունն էր մեքենաները «հավուր պատշաճի» սահմանից դուրս թողնել: Պետական կառույցները թերացել են, ինչի արդյունքում սպասվելիք ֆինանսական կորուստները կրելու են գյուղացիները: Դա բավականին թափանցիկ ակնարկեց նաև Արագածոտնի մարզպետը, նշելով, որ տուժածների փոխհատուցելու առումով հիմքեր չի տեսնում:

Ինչևէ, վարչապետն ու իր թիմը հերթական անգամ ձախողվեցին խնձորային ստուգատեսում, անկախ նրանից, թե ավելի քան 15 օր պահելուց հետո այդ մեքենաները որ ուղղությամբ կշարժվեն:

Գանք հարցի մյուս, թերևս շատ ավելի կարևոր կողմին: Կարբի և Օհանավան գյուղերի խնձորատերերը միամտաբար ոգևորվելով ԵԱՏՄ 170 միլիոնանոց միասնական շուկա, անմաքս տարածություն, տնտեսական սովետական միություն, Հայաստանի ղեկավարության բարձրագոչ հայտարարություններով, վարչապետի բիզնես մտածելակերպ ձևավորելու հորդորներով, մտածել են մի քանի կոպեկ ավել փող աշխատել և հայտնվել թակարդում: Մինչդեռ վերջին տարիների զարգացումները բազմիցս հաստատում են, որ ԵԱՏՄն, անմաքս միությունը և մնացյալ բոլոր նման հորջորջումները սուտ են, չկա նման միություն: 2013թ.-ին Հայաստանին պարտադրեցին մտնել չեղած այդ «կառույցը» և միակ փոքրիշատե խելքին մոտ հիմնավորումը, որ կար, 170 մլնանոց շուկան էր, որտեղ կարելի էր խիյար ծախել, ինչն էլ հասարակությանը հրամցրին որպես վերին ճշմարտություն:

Այսօր ՌԴ-ը գտնվում է Արևմուտքի սանկցիաների տակ և ի հակակշիռ դրան ինքն էլ սանկցիաներ կիրառում հատկապես եվրոպական արտադրության սննդամթերքի նկատմամբ: Ի վերջո այդ հարաբերությունները կարգավորվելու են և եվրոպական արտադրության միրգը հասնելու է ՌԴ, որից հետո ՌԴ-ն հայկական արտադրանքի պետք բոլորովին չի ունենա, հատկապես, որ հենց այս փուլում այդ երկրում արդեն լուրջ հաջողություններ կան տեղական արտադրանքի սննդով ու գյուղմթերքով իրեն ապահովելու հարցում: Եվս մի քանի տարի ու հայկական և ոչ մի սննդամթերք ՌԴ-ում այն պահանջարկը չի ունենա, ինչպես նախկինում էր: Անգամ այսօր, ՌԴ-ում տիրող սննդային ճգնաժամի պայմաններում գրեթե ամեն օր հաղորդագրություններ են լինում Ռուսաստանում հայկական արտադրության այս կամ այն մթերքի մերժման, ոչնչացման, արգելման մասին: Ընդամենը երեկ արգելվել է 250կգ ելակի մուտքը Սանկտ Պետերբուրգ:

Տարիներ առաջ «Սպայկա» ընկերության խաղողով բարձված 5 մեքենաներ հետ էին ուղարկվել ապրանքի մեջ գայլուկ վնասատուի հայտնաբերման պատճառաբանությամբ, մինչդեռ «հայտնաբերվածը» խաղողի բեխիկներ էին: ՌԴ-ՀՀ հարաբերություններում արտահանվող մթերքնեում հայտնաբերվող բոլոր հիվանդություններն ու վնասատուները «քաղաքական ծագման» են: Նման հայտնաբերումները օր-օրի շատանալու են պայմանավորված Հայաստան–ԵՄ, Հայաստան- ԱՄՆ հարաբերությունների զարգացումներով: Այնպես որ այդ առումով առաջիկայում Հայաստանին բոլորովին էլ լավ օրեր չեն սպասվում:

Կա այս խնդրի մեկ այլ շերտ ևս: Տարիներ առաջ դեպքեր գրանցվեցին, երբ Հայաստանում ստացված ծիրանի առատ բերքի պատճառով իրացման խնդիրներ էին առաջացել ՌԴ-ում: Հայաստանյան մեծ խաղացողները ռուս մաքսավորներին կաշառելով հասան նրան, որ վրաց-ռուսական սահմանի վրա, նույն կերպ, ինչպես որ հիմա առանց պատճառաբանության ձգձգում էին հայկական «շարքային» մեքենաների մուտքը ՌԴ: Մի քանիսի չթողնելը, ետ վերադարձնելը բավարար էր, որ լուրը տարածվեր ու մյուսները հրաժարվեին արտահանելու մտքից: Այս դեպքում, իհարկե, դա քիչ է հավանական, քանի որ Հայաստանից խնձորի լուրջ քանակների արտահանում չկա: Բայց դա օրինակ է, որ որոշակի գումարով հնարավոր է տանգի ենթարկել ամբողջ երկրի արտահանման գործընթացը, երբ գործ ունենք այնպիսի երկրի հետ ինչպիսին ՌԴ-ն է:

Ի սկզբանե էլ Կարեն Կարապետյանը խիստ կարևորում էր գյուղատնտեսությունը: «2017թ. իրականացնել ենք ախտորոշում, սանիտարիզացիա, կառավարման համակարգի բարեփոխումներ, կայունացում: Դա կարևոր է, որովհետև, եթե չգիտենք մեր հիվանդության ախտորոշումը՝ լուծում չենք կարող տալ»: Եվ քանի որ գործող վարչապետը ախտորոշումներից հետո էլ համառորեն չի ուզում տեսնել գյուղատնտեսության համար մեկ խնդիրը և լուծումներ գջնել, ռուսներն են օգնում նրան այդ գործում, ցցուն դարձնելով խնդիրը, որ իրացումն է:: Նման ու ավելի արտահայտված խնդիր կունենանք նաև հուլիս-օգոստոսին, կապված ոռոգման ջրի բացակայության հետ, որից հետո թերևս գործող վարչապետին պետք կլինի մեկ անգամ ևս տնտեսությունում ախտորոշում ու սանիտարիզացիա անցկացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում