ԱԺ-ում այսօր՝ մարտի 7-ին, շարունակվում են կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի աշխատանքները:
Այժմ շարունակվում է քննարկվել Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների մասին հարցը:
«Կաստելային համաձայնությունների դեմ պայքարի մեխանիզմները, որ դրված են օրենքում, բավարար չեն»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ անուղղակի ապացույցներով անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության. «Պետք է լինեն ուղղակի ապացույցներ»:
Անդրադառնալով գնի հարցին՝ նա ասաց, որ բոլոր մոնոպոլները՝ և բանանի, և բենզինի, միշտ հիմնավորում են իրենց դրած գինը:
Մանրամասները՝ տեսանյութում: