Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Իշխանությունը չի կարող ապահովել Սահմանադրության պահպանումը

Հայաստանի Սահմանադրությունը ընտրովի և նշանակովի պաշտոնյաների համար սահմանում է քաղաքացիության և մշտական բնակության ցենզ: Օրինակ՝ բարեփոխված Սահմանադրության 48-րդ հոդվածում ասվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր կարող են ընտրվել վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք: Նույնը պահանջը վերաբերում է վարչապետին և կառավարության անդամներին: Իսկ, օրինակ, ՀՀ նախագահի համար սահմանվում է վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջ: Իսկ արդյոք հնարավոր է ստուգել, թե պատգամավորը, վարչապետը կամ նախագահը, միայն ՀՀ քաղաքացի են, թե նրանք ունեն նաև այլ քաղաքացիություն, որն ուղղակի թաքցնում են: Պարզվում է, որ դա անհնար է ստուգել, և դա ընդունում է նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Երեկ, խորհրդարանում Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նախարար Հարությունյանին հարցրեց, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանի վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում ձեռք բերի այլ երկրի քաղաքացիություն. դիմի մի քանի երկրների քաղաքացիություն ստանալու խնդրանքով, և այդ երկրներից որևէ մեկը բավարարի նրա խնդրանքը: Արդյոք այդ դեպքում հնարավոր է պարզել երկրորդ երկրի քաղաքացիություն ստանալու փաստը, մանավանդ, եթե այդ երկրի հետ Հայաստանը կարող է և չունենալ դիվանագիտական հարաբերություններ, ինչպես, օրինակ, Պակիստանը: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց, որ ոչ միայն Պակիստանի դեպքում, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, այլ անգամ այն երկրների դեպքում, որոնց հետ կան նման հարաբերություններ, այդ հարցը հնարավոր չէ պարզել:

Արտակ Զեյնալյանն էլ շատ տրամաբանական հարց տվեց, որ եթե դա հնարավոր չէ պարզել, այդ դեպքում ինչպես պետք է ապահովվի սահմանադրական նորմի պահպանումը: Այս հարցի պատասխանը ավելի քան պարզ էր. ոչ մի ձևով հնարավոր չի ապահովել: Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն իրենց բազմիցս զգուշացրել են, որ եթե նման ցենզ է սահմանվում, ապա, միևնույն է, հնարավոր չէ ապահովել դրա պահպանումը, և ըստ այդմ խորհուրդ են տվել Սահմանադրության մեջ չամրագրել մի նորմ, որի պահպանումը հնարավոր չէ ապահովել:

Եթե Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հորդրոել են նման նորմ չսահմանել, իսկ դատելով Դավիթ Հարությունյանի խոսքից, կառավարության ներկայացուցիչներն էլ դա ողջամիտ են համարել, ապա հարց է առաջանում՝ ով և ինչի համար է նման պահանջը մտցրել Սահմանադրության նախագծի մեջ և դարձրել սահմանադրական նորմ: Պարզ է չէ, որ եթե չլիներ այդ պահանջը, չէր լինի նաև նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված քննարկումը, երբ նրանից պահանջում էին Մեծ Բրիտանիայի քաղաքացի չլինելու վերաբերյալ հավաստի տեղեկություններ ներկայացնել, իսկ Սարգսյանը հորդորում էր հավատալ իր ազնիվ խոսքին:

Երբ իշխանությունը և նրա բարձրաստիճան ներկայացուցիչը ընդունում է, որ հնարավոր չէ ապահովել Սահմանադրության որևէ նորմի պահպանումը, ապա դրանով արժեզրկվում է ոչ թե տվյալ նորմը կամ այն սահմանող հոդվածը, այլ Սահմանադրությունն ընդհանրապես: Որովհետև Սահմանադրությունը չի կարող կիրառվել կամ պահպանվել ընտրողաբար, չի կարող Սահմանադրության մի հոդվածը չպահպանվել, իսկ մյուսը՝ պահպանվել: Օրինակ՝ կարող է չէ պարզվի, որ Հայաստանի կառավարության և խորհրդարանի պատգամավորների մի զգալի մասը սահմանադրախախտ են, քանի որ բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ունեն նաև ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի քաղաքացիություն: Բայց նրանց հնարավոր չէ զրկել մանդատից կամ ազատել աշխատանքից, որովհետև հնարավոր չէ ստուգել՝ նրանք ունեն այլ քաղաքացիություն, թե՞ ոչ: Չնայած պետք չէ կենտրոնանալ Սահմանադրության այս մի հոդվածի վրա, որը դեռ չգիտես էլ՝ խախտվել է, թե՞ ոչ, այն դեպքում, երբ Սահմանադրության բազմաթիվ այլ հոդվածներ խախտվում են բացահայորեն և բազմակի անգամ: Եվ եթե քաղաքացիության հետ կապված նորմն էլ է խախտվում, ապա դա խախտումների այդ համատարած շղթայում օրինաչափություն է, և ոչ թե արտառոց բացառություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում