«Գագիկ Ծառուկյանի նշած տնտեսական զարգացման նոր մոդելն իր մեջ ներառում է ընդհանրապես ԲՀԿ-ի տնտեսական հայեցակարգը, քանի որ ապրիլից խորհրդարանական կառավարման ենք անցնում, այլևս տնտեսական զարգացման նոր մոդել պետք է առաջարկենք, որը կկարողանա պատասխաններ տալ, դիմագրավել ներկայիս մարտահրավերներին»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով եվրոպական լրատվամիջոցներից մեկում տպագրված Գագիկ Ծառուկյանի հոդվածին, որով նա անհրաժեշտ է համարում տնտեսական զարգացման նոր մոդել ունենալը։
Սերգեյ Բագրատյանի խոսքերով՝ չպետք է կարծել, որ տնտեսական մոդել առաջարկելով, ձգտում են պորտֆելների։ Նա ընդգծեց, որ ցանկություն չեն հայտնել նաև փոխվարչապետի պորտֆելը վերցնել։
Մանրամասները՝ տեսանյութում։