Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Այլ բան Հայաստանի «էլիտայից» դժվար թե արժեր սպասել

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի և անհավասար մրցակցության մտահոգիչ երևույթի և ներդրումների համար խոչընդոտ լինելու մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությանն ասել է, թե յուրաքանչյուր երկիր նախ պետք է իր մոտ կոռուպցիան նայի, հետո գնահատի Հայաստանի վիճակը: Ինչ խոսք, որևէ բանական մարդ հազիվ թե կասկածի տակ դնի այն, որ կոռուպցիոն երևույթներ կան նաև ԱՄՆ-ում , ինչպես գրեթե ցանկացած պետությունում: Խնդիրը ամենևին դրանց առկայությունը չէ, այլ դրանց դեմ պայքարի արդյունավետությունը:

Բանն այն է, որ այդ իմաստով ԱՄՆ-ը աշխարհի թիվ մեկ կամ միակ գերտերությունը, աշխարհի հզորագույն տնտեսությունը, տեխնոլոգիական, նորարարական առաջատարն է դարձել հենց այն բանի շնորհիվ, որ կարողացել է արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, ստեղծել պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմներ, ապահովել մրցակցային տնտեսություն և մարդկային ստեղծագործական ներուժի դրսևորման առավելագույն ազատություն, այդ ամենը ձևակերպել Ամերիկյան երազանքով և լինելով ըստ էության ամենաերիտասարդ պետություններից մեկը, հասնել իսկապես աներևակայելի արդյունքի: Եվ այս տեսանկյունից, Վահրամ Բաղդասարյանն ու նրա ներկայացրած իշխող քաղաքական մեծամասնությունը փոքր ինչ համարժեք լինելու դեպքում, այդ պետության դեսպանի գնահատականի դեպքում ոչ թե պետք է առաջնորդվեր «կոռումպացվածը դուք» եք ըստ էության տղայական տրամաբանությամբ, կամ «բա դուք ինչ եք» կարգի «ռազբորկաներով», այլ պարզապես հնարավորինս ինտենսիվորեն ուսումնասիրեր պետականության այդ ահռելի փորձն ու արդյունքը, դրա պատմությունը և փորձեր Հայաստանին տրվող գնահատակաները ծառայեցներ հենց Հայաստանի ամրացմանը և զարգացմանը:

Հատկապես նկատի ունենալով այն, որ այդ գնահատականներին զուգահեռ, ԱՄՆ-ը Հայաստանի անկախությունից ի վեր տվել է մի քանի միլիարդ դոլարի անհատույց ֆինանսա-տեխնիկական օժանդակություն տարբեր ոլորտների արդիականացման համար, գյուղատնտեսությունից մինչև պաշտպանություն, ու շարունակում է տալ, այդ ամենի դիմաց ակնկալելով թերևս մի պարզ բան՝ արդար և արդյունավետ կառավարում, որը ԱՄՆ-ին պետք լինելուց առաջ, պետք է հենց Հայաստանին:

Մյուս կողմից սակայն, Հայաստանում համարժեք իշխանական «էլիտա» լինելու դեպքում Հայաստանում չէր լինի ներկայիս սոցիալ-տնտեսական և հոգեբանական վիճակը, երբ արտագաղթն ավելանում է, իսկ ներդրումները՝ նվազում, հակառակը լինելու փոխարեն: Այդ իմաստով Վահրամ Բաղդասարյանի արձագանքը լիովին բխում է Հայաստանի իշխող «էլիտայի» նկարագրից և մտածողությունից: Ամենացավալին այն է, որ այդ մտածողությունը ոչ թե ԱՄՆ-ին է որևէ բան անում և առավել ևս Հայաստանը պաշտպանում վատ գնահատականներից, այլ վնասում է Հայաստանին և Հայաստանի պաշտպանունակությանը առկա մարտահրավերներից, որոնք գալիս են ոչ թե հեռավոր Միացյալ Նահանգներից, այլ մեզ դաշնակից համարվող կառույցներից և նրանց ռազմավարական ու ռազմա-տեխնիկական գործընկեր համարվող պետություններից, ինչպիսին Ադրբեջանը և Թուրքիան:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում