Երբեմն կյանքի ծանր հարվածներին չդիմանալու պատճառով, շատերը փորձում են ցավը մեղմելու տարբերակներ գտնել: Այդ տարբերակներից մեկը տևական հաճույք է խոստանում, իսկ հետո ստրկացնում մարդկանց: Թմրամիջոցներն այսօր հասանելի են քան երբև է: Վիճակագրությունը փաստում է , որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է թմրադեղ օգտագործողների թիվը: Այն ոչ միայն հեշտությամբ է ձեռք բերվում ,այլև ոմանք պատրաստում են տնային պայմաններում՝ դեղով և բենզինով:
Այս պարագայում բժիշկները տվյալ թմրամիջոցին նախընտրում են կոչել «դեզոմորֆին» , վերջինս տարածված է հիմնականում երիտասարդների շրջանակում:
Իրականությունից կտրող և փակուղու առաջ կանգնեցնող «դեզոմորֆին» կոչվող թմրամիջոցը կարծանարար ազդեցություն ունի: Առողջությունը վտանգի տակ դրած երիտասարդներից շատերը նույնիսկ չգիտեն, որ թմրանյութի նվիրած հաճույքի համար կյանքով են վճարելու: «Դեզոմորֆինի» օգտագործումից կարճ ժամանակ անց մահ է սպառնում: Հայաստանում մեծ թվով մարդիկ են բուժում ստանում նարկոլոգիական կենտրոնում, այդ մարդկանց մեջ կան նաև դեռահասներ: Գործում է նաև թմրադեղին փոխարինող մեթադոնային բուժման եղանակը, որը հետզհետե հիվանդին օգնում է կրկին ինտեգրվել հասարակություն: Մանրամասները՝ տեսանյությում.