Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի, Ավստրալիական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Կորեայի քաղաքացիների համար սահմանվում է առանց մուտքի վիզայի ռեժիմ։
«Ընդ որում, սահմանվում է նաև իրենց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետները՝ համաձայն Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի», – ասաց Շ. Քոչարյանը։
Նա նշեց, որ սա նշանակում է՝ այդ երկրների քաղաքացիները կարող են Հայաստանի տարածքում գտնվել մեկ տարվա ընթացքում 180 օր։
«Պետք է նշել, որ այդ չորս պետությունները առանձնանում են նրանով, որ ունեն շատ արտոնյալ մուտքի ռեժիմներ դեպի տարբեր պետություններ, իրենց շատ բնորոշ է բարձր ՀՆԱ-ն, ու նաև այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են ՀՀ-ի ու այդ պետությունների միջև», – ասաց նա։