ԱԺ-ում այսօր արտահերթ նիստով քննարկվեց կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:
«Այս ամենը խորհրդարանական կառավարման համակարգի հետ ոչ մի աղերս չունի: Կառավարությունը դե ֆակտո և դե յուրե խորհրդարանական կառավարումը ստանձնել է ընտրություններին խոստացած պարտավորությունները»,-նշեց Հարությունյանը նկատելով, որ այստեղ մեր «շփոթը»:
Խոսրով Հարությունյանը շարունակում է պնդել, որ ՀՀ վարչապետ պետք է նշանակվի Սերժ Սարգսյանը․ «Սերժ Սարգսյանից բացի՝ վարչապետի պաշտոնում չեմ տեսնում երկրորդին: Փորձառություն, հմտություն, մի քանի քայլ առաջ տեսնելու հատկություններով օժտված է միայն Սերժ Սարգսյանը»: