ԱԺ-ում այսօր արտահերթ նիստով քննարկվեց կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Թեմային «Առաջին լրատվական»-ի տաղավարում անդրադարձել է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Խորհրդարանում արդեն շատ բան չի զարմացնում: Ունենում ենք շատ ուժեղ վարչապետ Գնում ենք տոտալիտար հասարակարգ Ստեղծվում է աուրա Սերժ Սարգսյանի առաջադրման համար»,-նշեց պատգամավորը:
Մանե Թանդիլյանը, անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հարցին, ասաց. «Դուք համեմատում եք եվրոպական երկրների հետ, բայց այդ երկրները և այդ կառույցները կարող են իրենց դա թույլ տա, որովհետև նրանց ժողովրդավարության հարցը կասկածի տեղիք չի տալիս: Իսկ դուք հետընթաց քայլ եք կատարում. այդ դեպքում ինչպե՞ս եք ապահովում թափանցիկ, բաց կառավարումը, հո կենացի մակարդակի չե՞ն լինելու»: