Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ի՞նչ ուղերձով է հայկական պատվիրակությունը մեկնել Վաշինգտոն

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը և Աղվան Վարդանյանը, աշխատանքային այցով այսօր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այս այցն ուշագրավ է մի քանի ասպեկտով: Նախ` Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր համակարգին, ըստ այդմ` մեր երկրի արտաքին քաղաքականությունը դառնում է ավելի բազմաշերտ` հատուկ նշանակություն վերապահելով խորհրդարանական դիվանագիտությանը: Դա հատկապես կարևոր է հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, մանավանդ, որ դեռ անցյալ տարի Կոնգրեսը` օրենսդրական շտկումների միջոցով, էապես մեծացրել է իր դերակատարությունն արտաքին քաղաքականության հարցերում` ի հաշիվ էպատաժային նախագահ Դոնալդ Թրամփի:

Սակայն ավելի էական է խնդրի բովանդակային կողմը. հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր, ըստ էության, չունեն քաղաքական բաղադրիչ: Երեկ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ըստ էության, նշել էր այն առաջնահերթությունները, որոնք Վաշինգտոնը ձևակերպել է Հայաստանի հետ հարաբերություններում` ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, Հայաստանի ինքնիշխանության ամրապնդում և այլն: Կոնգրեսի կամ ԱՄՆ գործադիր իշխանության ուղղությամբ հայկական ջանքերը մինչև հիմա կենտրոնացել են Ցեղասպանության ճանաչման, առավելագույնը` ԼՂ խնդիրների վրա: Այս օրակարգն ակնհայտորեն հնացած է և չի սպասարկում այն կենսական խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են Հայաստանի առջև: Ժամանակն է գիտակցել, որ պետության հիմնական առաքելությունը ոչ թե պատմական արդարության վերականգնումն է, այլ` իր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելը:

Ինչքան անկեղծ և բաց լինի հայկական պատվիրակությունը ցավոտ խնդիրների քննարկման հարցում, այնքան մեծ է լինելու հայ-ամերիկյան օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի ձևավորման հնարավորությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ Վաշինգտոնում սպասում են Հայաստանի առաջարկություններին` գնահատելու համար ինքնիշխան որոշումներ կայացնելու Երևանի պոտենցիալը, ռեսուրսները: Այս համատեքստում խիստ էական է, թե ի՞նչ ուղերձով է հայկական պատվիրակությունը մեկնել Վաշինգտոն

Մյուս կողմից` ակնհայտ ինստիտուցիոնալ և բովանդակային ճգնաժամ է առաջացել նաև Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններում. պետությունը չի ուզում կամ չի կարողանում բանաձևեր առաջարկել համահայկական օրակարգի ձևավորման համար, Սփյուռքի կառուցները, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չունեն ռազմավարական նման խնդիր ձևակերպելու պոտենցիալ: Այստեղ խնդիրը դարձյալ մեր ավանդական կարծրատիպերն են, պետական մտածողության, քաղաքական ռացիոնալ բանաձևերի բացակայությունը: Տասնամյակներ շարունակ համազգային միասնության հիմքում եղել է, ըստ էության, հակաթուրքականությունը: Մենք պետք է կարողանանք հաղթահարել այդ բարդույթը, աշխարհին ներկայանանք ոչ թե մեր ողբերգական պատմությամբ, այլ քաղաքակրթական հետագծով, ռացիոնալ և համաշխարհային համատեքստին համահունչ օրակարգով:

ԱՄՆ մեկնած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու նաև Սփյուռքի կառույցների հետ. մնում է հուսալ, որ դրանք կանցկացվեն ոչ թե հնացած օրակարգերի, այլ ապագայի տեսլականի համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում