Իրանի և ԵՏՄ երկրների միջև ազատ առևտրային գոտին կարգավորող փաստաթուղթը կարող է ստորագրվել մայիսին: Այդ մասին ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Մեր երկկողմանի առևտրի, ինչպես նաև ներդրումային համագործակցության ընդլայնման խթանը, անկասկած, կհանդիսանա Իրանի և ԵՏՄ երկրների միջև ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը: Փաստաթղթի մշակման աշխատանքները գտնվում են զարգացման փուլում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ հույս ունի՝ մայիսին փաստաթուղթն արդեն ստորագրված կլինի:
Նովակը նշել է նաև, որ Ռուսաստանը տվել է իր նախնական համաձայնությունը՝ հանրապետություն ցորենի մատակարարման համար: «Երեկ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունները կարողացել են համաձայնության գալ իրանական շուկայում ցորենի մատակարարման մասին հուշագրի վերաբերյալ»,- հավելել է նա: