Հանգստյան օրերին տեղի ունեցան մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնության երկրորդ շրջանի առաջին հանդիպումները:
Մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնության 12-րդ տուրում «Շենգավիթը» սեփական մարզադահլիճում 60-50 հաշվով առավելության հասավ «Արթիկի» նկատմամբ, ԽՄՕՄՄ-ը` 63-27 հաղթեց «Արարատին», «Վանաձորը» ուժեղ գտնվեց «Աջափնյակից», հաղթելով ` 54-40 հաշվով:
Տուրի վերջին խաղերում «Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ՝ 73-41 հաշվով առավելության հասավ «Պոլիտեխնիկի» նկատմամբ:
«Գյումրի» – «Արաբկիր» խ/դ հանդիպումը հետաձգվել է: