ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
ԱԺ-ում քննարկվում է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի ամբիոնն ու դահլիճը ֆեյսբուքյան հարթակ չէ: «Այստեղ հնչած կարծիքներն իրենց հիմքում պետք է ունենան լուրջ փաստարկման բազա»,- ասաց նա՝ հավելելով, որ պատգամավորները հարցի քննարկոմներից առաջ, եթե մասնագետ չեն, գոնե պետք է ուսումնասիրեն այլ երկրների փորձը:
Նրա խոսքով՝ կառավարության դռնբաց նիստերից հանրությունը միայն իմանում էր, թե ինչ գույնի փողկապ է կապել վարչապետը, որ նախարարը փռշտաց, և որը ում հետ ինչպես բարևեց. «Արդյո՞ք սա կարևոր տեղեկատվություն է, արդյո՞ք սա պիտի տեղի ունենա հարկատուի հաշվին: Միանշանակ՝ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում: