Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է իրականացնել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) և ստանալ դրանից մոտ 100 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է RBC-ն՝ հղում անելով ամերիկյան CNBC հեռուստաալիքին: Սպասվում է, որ արժեթղթերի հրապարակումը կիրականացվի 2012 թ. առաջին եռամսյակին: Facebook-ի ներկայացուցիչներն ասել են, որ տեղաբաշխումներն արդեն անխուսափելի են:
Ամերիկյան Goldman Sachs ներդրումային խումբը համարվում է Facebook-ի բաժնետոմսեր գնող հիմնական թեկնածուներից մեկը: Նախատեսվում է, որ Facebook-ից հետո IPO կանցկացնեն նաև ինտերնետում արագ աճող մի շարք կայքեր: