Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ երկիրը փախստականների հետ աշխատելու մեծ փորձառնություն ունի:
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են կառուցել ինը ճամբար՝ նախատեսված 170.000 փախստականների համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Համի Աքսոյը:
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Սիրիայի Աֆրինա քաղաքում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում խաղաղ բնակչությունը չտուժի: Մեզ մոտ 230 հազար սիրիացի այժմ ապրում է Թուրքիայի ճամբարներում և գրեթե 3,3 միլիոն`Թուրքիայի քաղաքներում»,-նշել է Աքսոյը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին հայտնի է դարձել հունվարի 20-ին: