ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
ԱԺ-ում քննարկվում է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հարցին, ասաց. «Դուք համեմատում եք եվրոպական երկրների հետ, բայց այդ երկրները և այդ կառույցները կարող են իրենց դա թույլ տա, որովհետև նրանց ժողովրդավարության հարցը կասկածի տեղիք չի տալիս: Իսկ դուք հետընթաց քայլ եք կատարում. այդ դեպքում ինչպե՞ս եք ապահովում թափանցիկ, բաց կառավարումը, հո կենացի մակարդակի չե՞ն լինելու»:
Անդրադառնալով ՊԵԿ-ի հարցին, որ մեկ մտնում է ֆիննախի ենթակայության տակ, մեկ դուրս գալիս, պատգամավորն ասաց. «Ոնց որ օժիտի նման բան լինի ՊԵԿ-ը՝ կցված տվյալ մարդուն»:
Խոսելով 17 նախարարությունների մասին՝ Մանե Թանդիլյանն ասաց. «Ինչո՞ւ չպետք է Սփյուռքի նախարարությունը մտներ ԱԳՆ-ի մեջ, և մնար ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը»:
Նրա խոսքով՝ եթե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը ապաքաղաքականացնում եք, ուրեմն ՊՆ էլ չպետք է լինի. «Այսինքն՝ ձեր տրամաբանությունը հակասական է»:
Մանրամասները՝ տեսանյութում: