Կաննի կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայում այս տարի Հայաստանը հագեցած և հարուստ ծրագրով կմասնակցի: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Կինոշուկայում ներկայացնելու ենք Հայաստանը որպես ֆիլմարտադրության համար լավագույն վայր: Ցուցադրելու ենք մեր գեղեցիկ տարածքները, ֆիլմարտադրության համար ստեղծված լայն հնարավորությունները»,- նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ անցյալ տարի Կաննի կինոշուկային մասնակցելով՝ Հայաստանի նպատակն էր տարբեր գործարար կապեր գտնելը: Նախարարը այդ առումով բավականին դրական գնահատեց Հայաստանի մասնակցությունը: