ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
ԱԺ-ում քննարկվում է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հիմա Արցախի հարցով ինտեգրացման նախարարություն ունենալու ճիշտ ժամանակն է: Նա առաջարկեց ունենալ 18-րդ նախարարություն, քանի որ Արցախի վերաբնակեցման հարցը շատ կարևոր է:
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ այսպիսի պետական կառավարման համակարգ չեն ձևավորում. «Ի՞նչ է, միջազգային տնտեսական բարեփոխումները վերջացե՞լ են»:
Մանրամասները՝ տեսանյութում: