ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
ԱԺ-ում քննարկվում է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Չե՞ք կարծում արդյոք, որ սուպերվարչապետական, միահեծան համակարգ եք ստեղծում»,- արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի և Ոստիկանության՝ վարչապետին ենթարկվելու հարցին:
Նրա խոսքով՝ նախարարին դարձնում ենք վարչապետի զինվորիկներ՝ թույլ չտալով ինքնուրույն արտահայտվել. «Այս նախագծով ամրագրում եք վարչապետի միահեծան իշխանությունը»:
Ինչ վերաբերում է պատգամավորի՝ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու հարցին, նախարարն ասաց, որ այնտեղ բովանդակային քննարկումներ չեն լինում. «Պատկերացրեք՝ եթե ձեր ֆրակցիայի նիստերը հեռարձակվեին»:
Մանրամասները՝ տեսանյութում: