Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչները, որոնք այսօր՝ մարտի 6-ին, փակել էին դեպի Օհանավան տանող ճանապարհը, հանդիպել են մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ: Մարզպետը խոստացել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծում տալ խնդրին: Օհանավանցիների խոսքով՝ կսպասեն, մինչեւ տեսնեն, թե ի վերջո ինչպե՞ս է լուծվելու հարցը, իսկ մինչ այդ չեն պատրաստվում փակ պահել ճանապարհը:
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նույնպես վստահեցրել է, որ հայկական կողմն աշխատում է, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում գյուղացիների միրգը ռուսական շուկա հասցվի: