«Եթե որոշ հարցերով ներգրավում ենք սփյուռքահայերին, իսկ որոշ հարցերի դեպքում ասում ենք՝ դուք գործ չունեք, դա ճիշտ չէ»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հասարակական գործիչ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով սփյուռքահայերն իրավունք ունեն ներգրավվել ու մասնակից լինել Հայաստանի ներքաղաքական հարցերին։
«Կամ առհասարակ պետք է Սփյուռքի նախարարությունը փակենք, շեշտադրում չանենք Սփյուռքի վրա, չասենք՝ գումար ուղարկեք, ասենք՝ երբ ուզում եք եկեք, երբ ուզում եք գնացեք, կամ պետք է նորմալ համարենք, որ նրանք մասնակցում են նաև ներքաղաքական կյանքին։ Բայց երբ դու շեշտադրում ես անում և ասում, որ Սփյուռքը քո համար կարևորագույն նշանակություն ունի, ու Սփյուռքին ասում ես՝ դու կարող ես մասնակցել միայն գումար տալուն կամ արտաքին այս-այս խնդիրների լուծմանը, դա արդար չէ։ Եթե մենք համարում ենք, որ սա բոլորիս հայրենիքն է, բոլորիս հայրենիքը սրտացավության կարիք ունի, դրա համար մեր հայրենակիցները ցանկանում են նաև որոշ նախաձեռնություններով հանդես գալ։
Անդրադառնալով նրան, որ «Հանուն Հայաստանի պետության» ճակատը և սփյուռքյան «Հայկական վերածնունդ» կազմակերպությունը մարտի 9-11-ը հանրահավաքներ է կազմակերպելու Եվրոպական մայրաքաղաքներում, Սանասարյանն ասաց. «Այս դեպքում, առաջարկությունը եկել է սփյուռքյան կառույցից, նրանք անհանգստացած են, որ տեղի է ունենում այսպիսի քաղաքականություն, Ժիրայր Սեֆիլյանը և նրա ընկերները, նաև այլոք այսօր իրենց քաղաքական հայացքների համար գտնվում են բանտում։ Հիմա այս մարդիկ իրավունք ունեն ցանկացած տեղ իրենց բողոքի ակցիան իրականացնելու»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։