ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
ԱԺ-ում քննարկվում է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով հարցին, որ վարչապետը պետք է հրաժարական տա, եթե ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց. «Ինչպե՞ս կարող ենք պարզել՝ վարչապետը դարձե՞լ է այլ երկրի քաղաքացի»:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ իրեն ծանոթ չէ դա պարզելու որևէ եղանակ: Ինչ վերաբերում է ոստիկանության նախարարություն չլինելուն, Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա ծառայություն է:
Մանրամասները՝ տեսանյութում: