«Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի շինարարության ֆինանսավորմամբ հետաքրքրված մասնավոր ընկերություններ կան:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` մոտ ապագայում կհայտարարեն նրանց մասին:
«Հյուսիս-հարավ ճանապարհն արագ տեմպերով շարունակվում է կառուցվել, 2019-ի վերջին նախատեսում ենք ունենալ մինչև Գյումրի հատվածը: Հիմա նախագծային աշխատանքներն են ընթանում Գյումրի-Բավրա և դեպի հարավային հատված ճանապարհի շարունակության առնչությամբ: Բանակցություններ ենք վարում տարբեր ներդրողների հետ հարավային հատվածում ֆինանսական ներդրումներ կատարելու ուղղությամբ: Մոտ ապագայում կհայտարարենք դրա մասին»,-հայտնեց նախարար Մարտիրոսյանը: