ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
ԱԺ-ում քննարկվում է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցը՝ ուղղված արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, վերաբերում էր երդման արարողությանը. «Տարբեր կալիբրի պետական չինովնիկները սկսում են կապկել երկրի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ղեկավարներին: Եկեք երդման արարողությանը բացառապես վերապահենք պետության գլխի համար»:
Նրա խոսքով՝ անիմաստ է, որ կառավարության անդամը, Բարձրադույն դատական խորհրդի անդամը երդում տա:
Ի պատասխան ուղերձներին առնչվող հարցին, Դավիթ Հարությունյանն ասաց. «Այսօր վարչության պետերը կարող են նաև հրովարտակ էլ ուղարկել, ինչը բնորոշ է Հռոմի պապին. «Այնուամենայնիվ, օրենսդրորեն դա չպիտի կարգավորվի, և մարդն ինքն իրեն ծիծաղելի վիճակի մեջ կդնի»:
Մանրամասները՝ տեսանյութում: