Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Պահանջվում է Քոչարյանի «գլուխը»

«Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար»,- այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: «Պահանջում եմ, որ Գլխավոր դատախազը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի»,- ասել է Փաշինյանը: «Ելք» խմբակցության ղեկավարի դիմումը խիստ տրամաբանական է հենց Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման համատեքստում: Սակայն խիստ ուշագրավ է Փաշինյանի նախաձեռնության ժամանակը և ներքաղաքական համատեքստը:

«Ելքը» Մարտի 1-ի թեմայով նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ, որից հետո Հանրապետական մեծամասնությունը անակնկալ պաշտպանեց այս հարցը ԱԺ օրակարգում ներառելու ընդդիմության նախաձեռնությունը: Ավելին` ԱԺ Մարտի 1-ի հարցերով զբաղվող նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հրապարակավ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտության մասին:

Ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն նախաձեռնությունն ինչ-որ իմաստով խլեց «Ելքից». թե ինչո՞ւ հենց այս պահին Սերժ Սարգսյանին անհրաժեշտ եղավ Մարտի 1-ի «զենքն» օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ` վերլուծելու միանգամայն այլ թեմա է: Ամենահավանական վարկածը թերևս այն է, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործոնը մտադիր է օգտագործել համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացում` իշխանությունը Քոչարյանի կադրերից վերջնականապես մաքրելու համար: Երբ հասարակությունը և ընդդիմությունը կորցրել են իրենց սուբյեկտությունը, դժվար է պատկերացնել, որ Մարտի 1-ի ոճրագործությունն ամբողջական և լիարժեք բացահայտման շանս ունի, ավելի շուտ ակնհայտ է, որ այն` որպես համակարգաստեղծ գործոն, ծառայեցվելու է համակարգային նոր ստատուս-քվո ձևավորելու հարցում: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձն, հետևաբար, չի կարող գոնե այս պահին նպաստել քննության օբյեկտիվությանը որակապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծել երկրում:

Այն ավելի շուտ միտված է նրան, որ Սերժ Սարգսյանը զրկվի մանևրելու հնարավորությունից և Ռոբերտ Քոչարյանի դրվագն օգտագործի ոչ թե ֆրագմենտալ խնդիր լուծելու, այլ` ավելի երկարաժամկետ խորքային կտրվածքով: Նիկոլ Փաշինյանն, ինչ-որ իմաստով, մեսիջ է հասցեագրել Սերժ Սարգսյանին:

Ռոբերտ Քոչարյանի «գլուխը» այսօր պահանջում են ոչ միայն հասարակության և ընդդիմության մեծ մասը, այլ նաև` իշխանության շատ սեգմենտներ, որոնք ուզում են վերջապես ազատվել Մարտի 1-ի բեռից: Մարտի 1-ը Քոչարյանի վրա «դուրս գրելը» ոչ միայն էապես կփոխի իշխանության բնույթը, այլ նաև կսրող է որոշակի կենսունակություն հաղորդել «Ելքին»` դառնալով իշխանություն – ընդդիմություն նոր հարաբերությունների մեկնարկ: Առնվազն հարթակ կարող է ձևավորվել իշխանության և ընդդիմության երկխոսության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում