ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը առաջարկեց ժամանակավորապես արգելել ուսուցիչներին իրականացնել քարոզչություն՝ ո՛չ աշխատանքի ժամին, ո՛չ աշխատանքից դուրս:
«Ուսուցիչների 90 տոկոսը նույն կուսակցության անդամ է»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքը խնդրին համակարգային մոտեցում է ցուցաբերում՝ առանց սլաքն ուղղելու և հայտարարելու այն կուսակցության անունը, որի անդամներն այստեղ նստած են:
Մանրամասները՝ տեսանյութում: