ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներակայցրեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագիծը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին հետաքրքում էր, թե ինչո՞ւ «ոչ»-ի քարոզչություն կարող են իրականացնել ոչ ձեռնպահ քվեարկած պատգամավորների միջնորդությամբ. «Ձեռնպահը տեսակետ չէ՞ արդյոք»:
Ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Հանրաքվեին մասնակցող մարդիկ կարող են նաև ձեռնպահ մնալ, սակայն որպես քարոզչություն ձեռնպահ մնալու անհրաժեշտություն չենք տեսնում: Քաղաքացին չի ուզում՝ թող չմասնակցի, սակայն հստակ դիրքորոշումները լինելու են «այո»-ն կամ «ոչ»-ը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մանրամասները՝ տեսանյութում: