ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագիծը: Նրա խոսքով՝ հանրաքվեին ներգրավվելու սահմանափակումը վերացել է. «Կարող են ներգրավվել 16 տարեկանը լրացած անձինք»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով փոխնախարարին, ասաց. «300 հազար ստորագրություն հավաքելը լրջագույն խնդիր է»:
Պատգամավորին հետաքրքրում էր, թե էլեկտրոնային ստորագրության տարբերակը ինչպես պետք է արվի. «Հանրաքվեի էլեկտրոնային ստորագրահավաքը որոշելո՞ւ է ԿԸՀ-ն»:
Մանրամասները՝ տեսանյութում: