«Հյուսիս-հարավ» ճանապարհը արագ տեմպերով շարունակվում է կառուցվել։ 2019 թվականի վերջին նախատեսում ենք ունենալ նաև Գյումրի հատվածը։ Բանակցություններ ենք վարում տարբեր ներդրողնրի հետ հարավային հատվածում աշխատանքները շարունակելու համար»,-այսօր ՏՐԱՍԵԿԱ ծրագրի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Ըստ նախարարի հյուսիս-հարավի հետագա շինարարության ֆինանսավորումը լինելու է մասնավոր սեկտորից։
Անդրադառնալով Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելուն և Վրաստանի վարչապետի այցին, նախարարը նշեց, որ Լարսի այլընտրանքի թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց հարցը գտնվում է ռուս-վրացական քաղաքական հարաբերություների կարգավորման տիրույթում։ «Մենք այսօր ունենք նաև այլընտրանքային լաստանավային ճանապարհ, որը որ շատ հաջող գործում է, բեռների մեծ մասը անցնում է այդ ճանապարհով»,-ասաց նախարարը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում