Tuesday, 16 04 2024
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
-
20:45
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները

ՀՅԴ-Կարապետյան համազարկ

Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թվեր նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք, մարտի 5-ին Արագածոտնի մարզում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա իհարկե խոսել է մարզի, այսպես ասած՝ սոցիալ-տնտեսական և մակրոտնտեսական վիճակի ու ցուցանիշների մասին, սակայն Կարեն Կարապետյանի հայտարարության կոնտեքստը բավականին թափանցիկ է: Բանն այստեղ այն է, որ նախօրեին Կարեն Կարապետյանի թվերը կասկածի տակ էր առել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ասելով, որ 850 միլիոն դոլարի ներդրումների մասին վիճակագրությունը չի համապատասխանում իրականությանը, և անցնող տարին զիջել է նախորդներին, ու ընդհանրապես վիճակագրությունը խեղաթյուրված է:

Բայց Կարեն Կարապետյանի արձագանքը, թերևս, առաջին հայացքից է միայն պատասխան Հրանտ Բագրատյանին: Բանն այն է, որ Կարապետյանն այդ իմաստով խորքային պատասխան է հղում Սերժ Սարգսյանին, որը օրերս նախագահական նստավայրում անցկացրել էր մակրոտնտեսական աճի վերաբերյալ խորհրդակցություն, ազդարարելով Կարեն Կարապետյանի կառավարության ապահոված մոտ 8 տոկոս աճը, սակայն հայտարարելով նաև, որ թվերը դեռ կամփոփվեն, և իրենք վերջնական գնահատականն ու վերլուծությունը կանեն: Այսինքն՝ Սարգսյանը ընդունել էր «ճակատամարտում» Կարեն Կարապետյանի հաղթանակը, ակնարկելով սակայն, որ «պատերազմում» նա դեռ չի հաղթել: Խոսքնն իհարկե 2018-ի վարչապետի պաշտոնի և կառավարության մասին է: Սերժ Սարգսյանի հայտարարությունն այլ բան չէր, քան ակնարկ կամ կասկած, որ պաշտոնական վիճակագրությունն այնքան էլ վստահելի չէ կամ առնվազն ենթակա է կասկածի:

Սարգսյանն իհարկե շատ լավ գիտե, որ պաշտոնական վիճակագրությունը միշտ էլ կասկածի ենթակա է, պարզապես այլ է, թե երբ կա դրա նպատակահարմարությունը և կասկածի տակ դնելու իշխանությունը: Միևնույն ժամանակ, կան, իհարկե, ավելի նուրբ տեխնոլոգիաներ և, գործնականում, Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը Կարապետյանի կառավարության ներկայացրած ներդրումային վիճակագրության պարզապես մասնագիտական ռենտգեն էր, որը ցույց էր տալիս, որ իրականում օրգանիզմը, որ ներկայացվում է առողջ, աճող, ծաղկող, իրականում բոլորովին հեռու է այդպիսին համարվելուց: Իսկ Հրանտ Բագրատյանի մասով մի ուշագրավ դետալ՝ օրերս Արցախի նախագահը նրան պարգևատրել է արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, իր վարչապետության տարիներին Արցախի համար արած գործերի համար:

Ինչ խոսք, այդ գործերն ինքնին կարող են ունենալ ամբողջական գնահատականի կամ վերլուծության կարիք, ինչպես Կարեն Կարապետյանի ներդրումային և մակրոտնտեսական վիճակագրությունը, սակայն տվյալ պարագայում առավել առանցքային է քաղաքական նշանը, որ առկա է նախկին վարչապետ Բագրատյանի դեպքում: Իսկ ներկայիս իրավիճակում Կարապետյանի համար հենց դա, և ոչ թե զուտ մասնագիտական քննադատությունն է դարձնում մակրոտնտեսական և ներդրումային ցուցանիշների հանդեպ Բագրատյանի ընդդիմախոսությունը նշանային: Կարապետյանը Բագրատյանի հանգամանալից ընդդիմախոսությունը, ըստ երևույթին, դիտարկել է պարզապես նույնքան հանգամանալից պատրաստված մասնագիտական գրոհի մեկնարկ, վիճակագրության, այսպես ասած, «վերջնական ամփոփման» սարգսյանական ակնարկին ընդառաջ, երբ մինչև վերջնական ամփոփման հասնելը մասնագետները վիճակագրությունից քարը քարին չեն թողնի: Իսկ Հայաստանում այդպիսի մասնագետներ բավականաչափ կգտնվեն, հատկապես երբ խոսքը մի վիճակագրության մասին է, որն անզեն աչքով էլ քիչ կապ ունի իրական կյանքի հետ: Այդ համատեքստում, Արագածոտնում Կարեն Կարապետյանը հակադարձում է Բագրատյանի գրառման և քննադատության առիթով, սակայն, անկասկած, Սերժ Սարգսյանին հասցեագրելու հաշվարկով:

Եվ այդ իմաստով, խորհրդանշականության կամ նշանայնության իմաստով խիստ ուշագրավ է, որ Կարապետյանը հակադարձում է Արագածոտնի մարզում: Բանն այն է, որ այդ մարզը կոալիցիոն քվոտայով ՀՅԴ-ի մարզն է: Մարզում ՀՅԴ-ն ընդհանրապես ավանդաբար ուժեղ դիրքեր ունի: Կարապետյանի ակնարկը կամ Սերժ Սարգսյանին պատասխանի ընտրած հարթակը հատկանշական է ապրիլին ընդառաջ Սերժ Սարգսյան-ՀՅԴ որոշակի նշմարվող անհամաձայնությունների ֆոնին: Բանն այն է, որ նախօրեին, երբ Կարեն Կարապետյանը ՀՅԴ մարզից դե ֆակտո պատասխանում էր Սերժ Սարգսյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ խորհրդարանում ի պատասխան վարչապետության չհավակնելու Սերժ Սարգսյանի 2014 թվականի հայտնի հայտարարության մասին հարցի հայտարարում էր, թե իրենց համար անձը կարևոր չէ, սակայն, անշուշտ, պետք է լինել խոսքի տեր: Սա իհարկե, անշուշտ, չի նշանակում, որ Սերժ Սարգսյան-ՀՅԴ կոալիցիան սահուն կվերածվի Կարեն Կարապետյան-ՀՅԴ կոալիցիայի: Թե՛ Կարապետյանը, թե՛ ՀՅԴ-ն, անշուշտ, ունեն իրենց հաշվարկները, որոնք կարող են համընկնել կարճ ժամանակահատվածի համար՝ մինչև 2018-ի ապրիլ, քանի որ երկարաժամկետ առումով այդ երկու ուժերի շահերն առայժմ զուրկ են հատման լուրջ կետերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում