Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակության անդամներն այցելել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Լիոնի այգի, շրջել այգու տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և ժամանցի վայրերին: Հյուրերին ներկայացվել է նաև այգու կառուցման պատմությունը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այգին բացվել է 2011 թվականին: Բացմանը ներկա է գտնվել Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Կոլոնը: