ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռներ մշակել, նաև աջակցում է ահաբեկչությանը: Այս մասին հայտնում է Times of Israel թերթը:
«ԱՄՆ- ը երբեք Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ»,- ասել է նա հասարակական կապերի հարցերով ամերիկա-իսրայելական կոմիտեի կոնֆերանսում ելույթի ժամանակ:
Փենսը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ կրկնակի պատժամիջոցներ չի սահմանել Թեհրանի դեմ՝ երկրին հնարավորություն տալու համար կարգավորել տարաձայնությունները միջուկային գործարքում: Հետագայում ամերիկյան իշխանություններն այդպիսի թուլացումներ չեն անի, նշել է նա:
«Եթե իրանական միջուկային գործարքը չվերանայվի առաջիկա ամիսներին, ԱՄՆ-ը անհապաղ դուրս կգա դրանից»,- եզրափակել է Փենսը: