Հայաստանի ներքաղաքական կյանքն ակտիվացման միտումներ է ցույց տալիս։ Ընդդիմությունը խոստանում է տաք պահել հատկապես Ազատության հրապարակը։ Չեն բացառվում նաև ակցիաներ մարզերում։ Այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ազատության հրապարակում՝ քաղաքացիական ակտիվիստների հետ:
Նիկոլ Փաշինյանն այսօր գրավոր դիմել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին պահանջելով ներկայացնել փաստաթուղթ, որը կապացուցի, որ 2011 թվականից հետո Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, երեւանի Ազատության հրապարակում քաղակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Փաշինյանի փոխանցմամբ Արմեն Սարգսյանը Ելք դաշինքի հետ հանդիպմանը հայտնել է, որ ինքը հրաժարվել է քաղաքացիությունից: Ելք»-ը հարգանքով ընդունել է այդ հայտարարությունը, սակայն պահանջել է, որ փաստն ապացուցող փաստաթուղթ ներկայացնի: