Համաշխարհային ռեկորդների ամերիկյան ակադեմիան գրանցել է Դուբայցի 12-ամյա հնդկուհի Սուչեթա Սաթիշի ձեռքբերումը, ով հանդես է եկել 6 ժամյա համերգով՝ աշխարհի 102 լեզուներով:
Արաբական Jaihind TV Middle East-ին տված հարցազրույցում Սուչեթա Սաթիշը պատմել է, որ առաջին օտար լեզուն, որով նա սովորել է երգել, եղել է ճապոներենը: Հայերենը, սլովակերենը և մաորին (Նոր Զելանդիայի բնիկների ազգային լեզուն) դարձել են աղջկա սիրելի լեզուները, իսկ հունգարերեն, ֆրանսերեն և գերմաներեն երգերը նրան ամենադժվարն են տրվել: Ռեկորդակիրը պատմել է, որ նոր լեզվով երգ սովորելու վրա սովորաբար 2 ժամ է ծախսում:
Բազմալեզու համերգին, որը կոչվում էր «Երաժշտություն առանց սահմանների», երիտասարդ հնդկուհին ընտրել էր 2010 թվականին Մինսկում կայացած մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթող ճանաչված Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը: