Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

Սերժ Սարգսյանի իշխանության գինը

Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից ու պատերազմից` այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երկրապահ կամավորական միության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, երբ լրագրողները վարչապետի պաշտոնում այլ թեկնածուի անուն են նշել։ Նա ասել է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր գործով, իր գիտակցությամբ։ Արտաքուստ կարող է թվալ, թե գեներալը քծնել է Սերժ Սարգսյանին կամ տուրք է տվել այն թրենդին, որը գերիշխող է ՀՀԿ-ում:

Սակայն, երբ Մանվել Գրիգորյանի խոսքերը դիտարկում ենք ԼՂ խնդրի համատեքստում, դրանք միանգամայն ադեկվատ են և բխում են ռեալ պոլիտիկից: Խնդիրը միայն ու ոչ այնքան այն պարզունակ բացատրությունն է, որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանը պատերազմի տարիներին զբաղվել է բիզնեսով և իրապես չգիտի` ինչ են պատերազմն ու բանակը: Եթե Կարեն Կարապետյանն, ասենք, պատկերացում ունենար անվտանգության համակարգի, քաղաքականության մասին, այդ բացը հեշտությամբ կլրացվեր նրա թիմի կողմից:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը կայացրել է այնպիսի համակարգ, որի ներսում որևէ մեկը չի կարող հավակնել այլընտրանքի, նույնիսկ երկրորդը լինելու կարգավիճակին: Սակայն խնդիրն ավելի խորքային ու տարողունակ է, որովհետև, ըստ էության, ուղիղ կապ գոյություն ունի չկարգավորված հակամարտության և Հայաստանի իշխանության որակի, կառուցվածքի միջև: Չավարտված պատերազմը չի կարող առաջին պլան չմղել անվտանգության բաղադրիչը, ինչն, իր որոշակի փիլիսոփայությունն է հաղորդում իշխանության ձևավորմանը, բովանդակությանը: Այս իմաստով` Մանվել Գրիգորյանը օբյեկտիվ է, երբ ասում է, թե Սերժ Սարգսյանի վարչապետությունն այլընտրանք չունի:

Սակայն ՀՀԿ-ի պատգամավորների ասելիքը կիսատ է, թերի. քաղաքականության մեջ գոյություն ունի պատճառահետևանքային կապ: Եթե ԼՂ չլուծված հակամարտությունը պահանջարկված է համարում Սարգսյանի վարչապետությունը, ապա իշխանության նոր մանդատն, իր հերթին ենթադրում է հակամարտության կարգավորման քաղաքական պատասխանատվություն: Քանի Հայաստանի իշխանության ձևավորման հիմքում ընկած է չկարգավորված հակամարտության մոտիվացիան, այդ համակարգում օբյեկտիվորեն խախտված է լինելու բալանսը` ուժային սեգմենտի օգտին: Այդպիսի իշխանությունը չի կարող երկրի կայուն զարգացման երաշխավոր լինել:

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց իր նախագահությանը պատմականություն հաղորդել ոչ միայն հաղթական պատերազմով, այլ նաև` խաղաղության հաստատմամբ: Տեր-Պետրոսյանը պատեհ ժամանակ չէր ընտրել ոչ ներքաղաքական և ոչ էլ` արտաքին քաղաքականության տեսանկյունից: Առաջին նախագահի ձախողումը հանգեցրեց, ըստ էության, միլիտարիզացված ու կոռումպացված իշխանության ձևավորմանը:

Սերժ Սարգսյանի իշխանության երրորդ ժամկետը քաղաքական անգնահատելի առաքելություն կարող է ունենալ, եթե նա խիզախի ձեռնամուխ լինել ԼՂ խնդրի կարգավորմանը: Սարգսյանն, ըստ էության, համազգային շարժման վերջին ակնառու գործիչն է, ով ղեկավարում է իշխանությունը, գեներալ Մանվելի ասած` «վերջին բոլշևիկը»:

Այդ հանգամանքը քաղաքականապես լեգիտիմացնում է նրա կողմից ԼՂ խնդրի կարգավորումը, ինչն, իր հերթին, հնարավորություն կտա Հայաստանի հաջորդ իշխանության ձևավորումն ազատել ԼՂ խնդրի «ծանրությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում